27/07/2016 17:38
Գառնիկ Իսագուլյան. Տեռորիստենրի հետ բանակցություն չեն վարում, այլ հստակ գործողություններով ամեն ինչ ավարտում են
Ոտիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամները իրենց վերջին արարքով ապացուցեցին, որ ահաբեկիչներ են, հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառիկ Իսագուլյանը:
«Հետաքրքիր է ինչպես անվանել այն, որ բժիշկների են պատանդ վերցրել, եթե ոչ ուղղակի ահաբեկչություն: Մինչև հիմա մենք փորձում էինք ասել, որ սա ահաբեկչական ակտ չէ, որ նրանք հայրենասեր տղաներ են: Հիմա այդ տղաները պատանդ են վերցնում իրենց օգնության գնացած բժիշկներին, որտեղ կա բուժքույր», - ասաց Գ.Իսագուկյանը 1in.am-ի ուղիղ եթերում:
Վերջինս կարծիք հայտնեց, որ աշխարհում չի գտնվի որևէ կազմակերպություն, սթափ մտածող մարդ, որ սա կհամարի այլ բան, քան ահաբեկչություն:
«Գործ ունենք ահաբեկչական խնբի հետ, տեռորիստների հետ: Եթե այդ տղաները վայրկյան առաջ բժիշկներին բաց չթողնեն, այլևս այլ բնութագիր տալ անհնար է: Տեռորիստենրի հետ բանակցություն չեն վարում, տեռորիստների հետ հստակ գործողություններով ամեն ինչ ավարտում են», - ասաց Գառնիկ Իսագուլյանը: