27/07/2016 13:14
Գեորգի Պողոսյանը՝ բժիշկներին պատանդ վերցնելու մասին. Դա տեռորիզմ է
Մարդիկ անցել են սահմանն ու ծիծաղելի է իրենցից բարոյական օրենքների պահպանում պահանջել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Էրեբունու ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբի կողմից 4 բժիշկների պատանդ վերցնելու փաստին, ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը.
«Այո, չի կարելի բժիշկներին պատանդ վերցնել՝ սա հարյուր տոկոսով, իսկ կարելի՞ է օրինակ ոստիկաններ սպանել: Այինքն այս մարդիկ անցել են սահմանն ու իրենցից ճիշտ քայլեր պահանջել հնարավոր չէ», - ասաց Գեորգի Պողոսյանը:
«Իրենց արածն օրենքի խախտում է ու օրենքում չկա հստակ նշված, որ հենց բժիշկներին պատանդ վերցնել չի կարելի, բայց դա բոլորը գիտեն: Հիմա, եթե մարդիկ օրենք են խախտում՝ ծիծաղելի է պահանջել, որ բարոյական օրենքները պահպանեն»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:
«Վատ կլինի, եթե արյուն թափվի ու մարդիկ մահանան: Իսկ ընդհանուր՝ պատանդներ վերցնելը՝ դա տեռորիզմ է ամբողջ աշխարհով մեկ: Իհարկե, ես վատ եմ վերաբերում դրան, սա սխալ է», - ասաց Գեորգի Պողոսյանը: