27/07/2016 14:03
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը մայիսին կազմել է մոտ 42 մլն դոլար
2016 թ. մայիսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 109 մլն 514 հազար դոլար դոլար: Նախորդ տարվա` 2015 թ-ի մայիսի 131 մլն 905 հազար դոլարի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 22 մլն դոլարով, հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից:
«Ինչ վերաբերվում է զուտ ներհոսքին (դեպի Հայաստան փոխանցվող ներհոսքի և Հայաստանից դեպի արտեկիր փոխանցվող արտահոսքի տարբերությունը), ապա մայիսին այն կազմել է 41 մլն 959 հազար դոլար:
Այս ցուցանիշը նախորդ տարվա մայիսի 72 մլն 954 հազար դոլարի համեմատ նվազել է 31 մլն դոլարով»,-ասված է ԿԲ հաղորդագրությունում: