27/07/2016 19:51
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ձերբակալվել է
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը ձերբակալվել է, տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:
Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, քննիչը որոշում է կայացրել Լ.Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։