27/07/2016 19:43
Խորենացի փողոցում շարունակվում է ոստիկանական ուժերի կուտակումը
Խորենացի փողոցում շարունակվում է ոստիակական ուժերի կուտակումը:
Մեծ թվով ավտոբուսներ են ժամանել ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածք:
Նշենք, որ առավոտից Խորենացի փողոցից քաղաքացիներ են բերման ենթարկվել:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով»:
«Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով:
Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը», -մասնավորապես հայտնել է Ոստիկանությունը: