27/07/2016 13:54
Հայաստանում Լեհաստանի դեսպանը, մատները խաչած, սպասում է, որ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա
Հայաստանում Լեհաստանի դեսպանը մատները խաչած սպասում է, որ Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա:
«Իհարկե մենք հետևում ենք այստեղ ծավալվող իրադարձություններին և մատնես խաչած սպասում ենք, որ խաղաղ հանգուցալուծում լինի», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մարեկ Նովակովսկին:
Վերջինս ընդգծեց, որ իր լիազորությունների մեջ չի մտնում երկրի ներքին զագացումները մենկաբանելը, սակայն հույս հայտնեց, որ իրավիճակը կհանդարտվի եւ «զոհեր չեն լինի»:
«Հայ քաղաքական գործիչները հայտարարել են, որ Հայաստանում յուրաքանչյուր զոհ ժողովրդի համար ողբերգություն է: Ուստի, մենք պետք է հույս ունենանք, որ ամեն ինչ խաղաղ կավարտվի և զոհեր չեն լինի», - ասաց դեսպանը: