27/07/2016 17:31
Դատապարտելի է բուժաշխատողների նկատմամբ ոտնձգության որևէ փորձ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները:
«Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձ կամ նման հնարավորություն: Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության», - ասված է ՄԻՊ հայտարարությունում: