27/07/2016 18:33
Հուլիսի 28-ին հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. առաջարկում է Նիկոլ Փաշինյանը
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
«Կարծում եմ ժամանակն է, որ Ազգային ժողովն արտահերթ նիստ հրավիրի և քննարկի Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ իրավիճակը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի ու հայ ժողովրդի համար, և Հայաստանի խորհրդարանն իրավունք չունի անմասն մնալ այս իրավիճակի հանգուցալուծումից», - ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ԱԺ արտահերթ նիստ պետք է հրավիրել վաղը՝ ժամը 17:00-ին:
«Որպեսզի արտահերթ նիստը տեղի ունենա՝ հարկավոր է, որ 24 ժամվա ընթացքում ԱԺ թվով 44 պատգամավորներ ստորագրեն սահմանված ձևաթղթի տակ, ինչից հետո ԱԺ նախագահը օրենքով սահմանված կարգով պետք է ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրի»,-նշեց Փաշինյանը:
Նշենք, որ Փաշինյանի այս նախաձեռնությանը առաջինը միացել է ԱԺ պատգամվոր Թևան Պողոսյանը: