27/07/2016 12:45
Պավլիկ Մանուկյանը դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված. Բժիշկ
Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա շնչում է արհեստական շնչառական ապարատի օգնությամբ, իսկ որդու՝ Արամ Մանուկյանի մոտ առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն, լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի ղեկավար Հարություն Մանգոյանը:
Նրա խոսքով՝ նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ վիրավորված ոստիկանի վիճակը` միջին:
«Պավլիկ Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ և դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված»,- ասաց Հարություն Մանգոյանը:
Հարցին, թե Պավլիկ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հ. Մանգոյանն ասաց, որ եթե նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ուրեմն սպառնում է: