27/07/2016 19:46
Պավլիկ Մանուկյանի որդուն՝ Արամին երկու ամսով կալանավորել են
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորում 2 ամիս ժամկետով, հայտարարեց Արամ և Պավել Մանուկյաննների շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
«Պավել Մանուկյանի հետ կապված ևս միջնորդություն ներկայացվեց խափանման միջոց կալանավորումը ընրելու վերաբերյալ, բայց, նկատի ունենալով, որ Պավլիկ Մանուկյանը ցանկություն է հայտնել անձամբ ներկա գտնվել դատական նիստին, իսկ այս պահին վերջինիս վիճակը ծանր է, դեռ պարզ չէ, թե երբ է նշանակվելու դատական նիստը», - նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Պավել Մանուկյանին, նույնպես, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):