27/07/2016 11:51
Պարտություններից ավելի շատ դասեր ես քաղում, քան՝ հաջողություններից. Ջոկովիչ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պատմել է, թե ինչպես է վերականգնվել «Ուիմբլդոնի» երրորդ շրջանում Սեմ Քուերիից կրած պարտությունից հետո և նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Տորոնտոյի «Մասթերսից»։
«Ոչ մի սպասելիք չունեմ։ Պարզապես փորձում եմ հնարավորինս լավ պատրաստվել։ «Ուիմբլդոնում» պարտվելու արդյունքում ավելի շատ ժամանակ եմ ունեցել։ Այդ պարտությունից հետո ընտանիքիս հետ եմ ժամանակ անցկացնել, վերականգնվել եմ, ապա սկսել եմ մարզվել։ Անհամբերությամբ եմ սպասում Տորոնտոյի մրցաշարի մեկնարկին։ Պետք է փորձեմ հաճույք ստանալ խաղերից։ Այժմ միայն այդ մասին եմ մտածում։
Իհարկե, ինձ համար ցավալի էր այդքան շուտ դուրս մնալ «Մեծ Սաղավարտի» մրցաշարի պայքարից, բայց արդեն հաջորդ օրն ամեն ինչ անցյալում էր մնացել։ Պարտություններից ավելի շատ դասեր ես քաղում, քան հաջողություններից։ Ամեն դեպքում, «Ուիմբլդոնում» պարտությունը չի կարող ստվերել վերջին 15 ամիսների իմ գրանցած արդյունքները»,-Ջոկովիչի խոսքը մեջբերված է մրցաշարի պաշտոնական կայքից։