27/07/2016 16:49
Պատանդ պահվող բժիշկի մայր. Իրավիճակի մասին ոչինչ ասել չեմ ցանկանում
Այս պահին տեղի ունեցածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չեմ ցանկանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանի մայրը՝ Հասմիկ Խեչոյանը.
«Իրավիճակի մասին հիմա ոչինչ ասել չեմ ցանկանում», - ասաց նա:
Հասմիկ Խեչոյանը չնշեց նաև՝ արդյոք խոսե՞լ է ՊՊԾ գնդի ներսում գտնվող իր որդու հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտից ՊՊԾ գնդում եղած վիրավորներին օգնելու համար այնտեղ էր մտել Շտապօգնության բրիգադը, որի 4 բժիշկներ պատանդ են վերցվել: