27/07/2016 10:15
Տավուշի մարզի Չինչին գյուղում 82-ամյա քաղաքացի է անհայտ կորել
Հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան 82-ամյա բնակիչը տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարները «Գյուրջինանց յալը» կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ: Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող: Որոնողական աշխատանքները վերսկսվել են: