27/07/2016 12:04
Հաստատվել է Տրանշ 2-ի և Տրանշ 1-ի նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:
Մեկ այլ հարցով քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում արտաքին մոնիթորինգի գործակալության մրցույթի գնահատման արդյունքները: