27/07/2016 00:17
Ալեք Ենիգոմշյանը ոստիկաններից պահանջում է հեռախոսակապ ապահովել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ոստիկաններից պահանջում է հեռախոսային կապ ապահովել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ:
«Մեզ պետք է իմանալ, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է: Կամ մենք երկու րոպեից զանգ կստանանք նրանցից, կամ… դուք հասկանու՞մ եք, ինչի եք մեզ դրդում: Ես անձամբ կշարժվեմ դեպի գունդ», - ասաց Ա.Ենիգոմշյանը:
Ոստիկանները խոստացան, որ շուտով նրանց կմոտենա ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչը և կպատասխանի հուզող հարցերին: