27/07/2016 01:55
Զինված խմբի երկու անդամ հանձնվել է, Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրավոր են
ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: