27/07/2016 23:27
Փաստաբան. Դերասանուհի Արսինե Խանջյանն ազատ է արձակվել
Այսօր Երևանի Խորենացի փողոցից բերման ենթարկված հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանն ազատ է արձակվել, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը:
«Նրան տարել էին Ոստիկանության ներքին զորքերի զորամաս, որտեղ խլել էին հեռախոսը», - ասաց փաստաբանը:
Արսինե Խանջյանին ազատ են արձակել բերման ենթարկելուց 3 ժամ անց:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կանադահայ դերասանուհին մասնակցել է նախօրեին կայացած բողոքի ցույցին, իսկ այսօր եկել է Խորենացի փողոց, որտեղից էլ բերման է ենթարկվել: