27/07/2016 22:41
Ցուցարարները երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը հայտնեց, որ Թումանյան, Չարենց, Նար Դոսի փողոցներով քայլելու են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ ոստիկանությունը թույլ չի տալու մոտենալ Խորենացի փողոց։ Սրան ի պատասխան ցուցարարները հայտնեցին, որ «դա է ժողովրդի կամքը» և սկսեցին երթը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով»: