27/07/2016 02:31
Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիրահատում են. Ոստիկանություն
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, Aysor.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության վարչությունում:
«Կյանքին վտանգ չկա: Այս պահին նրանց վիրահատում են», - ասացին ոստիկանությունում:
Լրատվության վարչությունում հերքեցին համացանցում տարածվախ տեղեկությունները, թե Պ.Մանուկյանն ու նրա որդին, իբր, սպանվել են:
Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար: