27/07/2016 13:23
Ոստիկանությունը նոր տեսանյութ է հրապարակել ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ
Չնայած բազմաթիվ հորդորներին՝ համացանցում ու զանգվածային լրատվության միջոցներում կրկին տարածվում են իրականության հետ կապ չունեցող, իրավիճակն ավելի սրելու միտված, սուտ ու սադրիչ լուրեր՝ ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց և հավաստի տեղեկատվություն ստանալու համար հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ», - նշել է նա:
Ա.Ահարոնյանը տեսանյութ է հրապարակել և ասել, որ ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են: