27/07/2016 14:36
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հրաժարվել է վերադարձնել Ռուսաստանին 3$ մլրդ պարտքը
Ուկրաինան պատճառներ չի տեսնում վերադարձնելու Ռուսաստանին $3 մլրդ պարտքը, որը ստացել է Կիևը 2013 թվականին Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ, ասել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը:
Ինչպես նշում է «Интерфакс»-ը՝ 2013 թվականի դեկտեմբերին, երբ Յանուկովիչը դադարեցրեց ԵՄ հետ համաձայնություն կնքելու նախապատրաստական աշխատանքները, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական կառավարությունը կներդնի $15 մլրդ. Ուկրաինայի պետական պարտատոմսերում:
Կիևը թողարկել է երկու տարվա $3 մլրդ. արժողությամբ եվրոպարտատոմսեր տարեկան 5% տոկոսադրույքով, որից հետո դրանք ձեռք է բերել Ազգային բարեկեցության հիմնադրամը (ԱԲՀ): Դրանից անմիջապես հետո Ուկրաինայում հաջորդեց իշխանափոխություն: