27/07/2016 02:03
Խորենացիում ցուցարարները մեղադրեցին հավաքի կազմակերպիչներին անգործության համար
Խորենացի փողոցում հանրահավաքի կազմակերպիչները դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին ցուցարարների շրջանում, երբ հայտարարեցին, որ հավաքն ավարտված է և կոչ արեցին կրկին հավաքվել նույն վայրում հուլիսի 27-ին երեկոյան 19:00-ին:
Նման կոչով առաջինը հանդես եկավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որին հակադրվեցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, փորձելով Պ.Հայրիկյանին հեռացնել հարթակից։
Կարճատև խորհրդակցությունից հետո, սակայն, ի վերջո որոշում ընդունվեց ավարտել հանրահավաքը:
Ելույթով հանդես եկավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա կոչ արեց հավաքվածներին պայքարել իրենց իրավունքների համար:
Դրանից հետո հանրահավաքի կազմակերպիչները կրկին կոչ արեցին ցուցարարներին գնալ տուն և վերադառնալ հուլիսի 27-ի երեկոյան:
Հավաքվածները մեղադրեցին համակարգող խորհրդին անգործության համար, հնչեցին վիրավորանքներ, հստակ քայլերի և ծրագրերի պահանջներ:
Ի դեպ, Ա.Ենիգոմշյանի պահանջը՝ հեռախոսակապ հաստատել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ այդպես էլ չիրականացվեց: