27/07/2016 02:46
Խորենացի փողոցում ոստիկանները ցուցարարների են բերման ենթարկում
Խորենացի փողոցում ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների, որոնք մինչ այդ բողոքի ակցիա էին իրականացնում այդ տարածքում:
Բերման ենթարկվածների մեջ նաև Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է:
Ավելի վաղ ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի կյանքին վտանգ չի սպառնում:
«Կյանքին վտանգ չկա: Այս պահին նրանց վիրահատում են», - Aysor.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության վարչությունում:
Լրատվության վարչությունում հերքեցին համացանցում տարածվախ տեղեկությունները, թե Պ.Մանուկյանն ու նրա որդին, իբր, սպանվել են: