28/07/2016 18:35
«Նապոլիի» նախագահն Իգուայինին մեղադրել է դավաճանության մեջ
«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հարձակվող Գոնսալո Իգուայինի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս» դավաճանություն է անվանել։
« «Յուվենտուսից» առաջարկն ստանալուց կես ժամ անց սկսեցինք մտածել ապագայի մասին։ Գոնսալոյի գործակալի հետ զրույցից պարզ դարձավ, որ ստիպված ենք լինելու նոր հարձակվողի փնտրել։
Անկեղծ ասած՝ մենք չէինք սպասում, որ նա կհեռանա և մի հարվածով կջնջի «Նապոլիում» անցկացրած երեք տարին։ Կան մարդիկ, որոնք կարծում են, թե չափազանց բարձրագոչ է խոսելը դավաճանության մասին, բայց ես այլ կարծիքի եմ։ Սա հենց դավաճանություն է, և այդ հասկացության մեջ ես ներառում եմ նաև անշնորհակալությունը»,-ասել է դե Լաուրենտիսը։