28/07/2016 11:28
ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Թուրքիային
ԱՄՆ պետքարտուղարությունը քննադատել է Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո երկրում ծայր առած մասշտաբային ձերբակալությունների ալիքը, հայտնում է Ermenihaber.am կայքը՝ հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին:
Ըստ այդմ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ քննադատություններ է հնչեցրել: Խոսնակն անդրադարձել է այն հանգամանքին, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մեծ թվով լրագրողներ են ձերբակալվել ու բանտարկվել:
«Թուրքիայում տեղի ունեցող ձերբակալություններն անհանգստացնում են մեզ: Անվտանգության և իրավապահ մարմինները հիմա օգտագործվում են հասարակական կարծիքը զսպելու նպատակով», - նկատել է Քիրբին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված և անհաջողության մատնված հեղաշրջման փորձից հետո երկրում 13 000-ից ավելի քաղաքացի է ձերբակալվել: