28/07/2016 12:28
Չեմ հասկանում, ինչի համար են ձերբակալել Ալեք Ենիգոմշյանին. փաստաբան
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը չի հասկանում, թե ինչ հիմնավորմամբ են ձերբակալել իր պաշտպանյալին:
«Չեմ հասկանում, ինչի համար են ձերբակալել: Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին` թույլ տրված խախտումներն արձանագրելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենամ տեսակցել նրան», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ գործի մասին տեղեկություն չի կարող հայտնել, քանի որ «ստորագրություն է տվել նախաքննության տվյալները չհրապարակելու մասին»:
Ալեք Ենիգոմշյանն այժմ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: