28/07/2016 17:15
Ալեք Ենիգոմշյանը վաղն ազատ կարձակվի. Պաշտպան
Երեկվանից ձերբակալվածի կարգավիճակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալին ԱԱԾ-ում պահում են առանց հաշվի առնելու նրա ֆիզիկական խնդիրները:
«ՄԻՊ-ի ներկայացուցչի հետ այսօր հնարավություն ունեցա հանդիպել Ենիգոմշյանին: Նա ասաց, որ այնտեղ, որտեղ իրեն պահում են, չկան տարրական կենսական պայմաններ: Նույնիսկ հաշվի չի առնվել նրա հաշմանդամությունը»,-ասաց Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Ենիգոմշյանը փակի տակ է մնալու 72 ժամ:
«Նա վաղն ազատ կարձակվի»,-ասաց նա:
Ավելի վաղ Բաղդասրյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր որ Ենիգոմշյանի գործի մասին տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ «ստորագրություն է տվել նախաքննության տվյալները չհրապարակելու մասին»: