28/07/2016 13:16
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Ահարոնյանը՝ Գյումրիում կրակոցների ու ռազմաբազայից փախած զինվորի մասին
Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչութթյան պետ Աշոտ Ահարոնյանն՝ անդրադառնալով Գյումրիում հնչած կրակոցների մասին լուրերին:
«Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածել, թե Գյումրիում կրակոցներ են հնչում։ Տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը:
Նշվել է նաև, որ զինված ծառայող է փախել ռուսական ռազմաբազայից: Տարածքային ոստիկանության հարցմանն ի պատասխան՝ Գյումրիի ռազմաբազայից հայտնել են, որ զորամասից որևէ զենք-զինամթերք դուրս չի բերվել:
Զանգվածային լրատվամիջոցներին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված տեղեկություններով չսրել իրավիճակը», - նշել է Ահարոնյանը: