28/07/2016 18:08
Թուրքիայի նախկին վարչապետը խոստովանել է, որ ռուսական Սու-ը ոչնչացնելու հրամանն ինքն է արձակել
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ հենց ինքն է անցյալ տարվա նոյեմբերին հրաման տվել ոչնչացնել ռուսական ռմբակոծիչ Սու-24-ը, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:
«Մեր երկրի ավանդույթների համաձայն՝ վարչապետը ներկայացնում է զինված ուժերի կիրառման կանոնները գրավոր տեսքով Գլխավոր շտաբին: Ես այդպիսի հրաման արձակել եմ հոկտեմբերի 10-ին», - հայտնել է Դավութօղլուն NTV-ին դեռ հուլիսի 15-ին:
Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերին թուրքական Ռազմա-օդային ուժերը ոչնչացրել են ռուսական Սու-24 ինքնաթիռը: Ռուսաստանի նախագահը այն անվանել է «հարված մեջքին» ահաբեկիչների հանցակիցների կողմից: Ռուսաստանը դրանից հետո Թուրքիայի նկատմամբ կիրառել է մի շարք տնտեսական սահմանափակումներ: Այս տարվա հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կատարվածի համար ներողություն է խնդրել: