28/07/2016 11:02
Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց
Այս գիշեր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Նա բժիշկների հսկողության տակ է», - ասաց Գոռ Ղլեչյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արամ Մանուկյանն ու նրա հայրը՝ Պավել Մանուկյանը վիրավորվել էին հուլիսի 27-ի գիշերը՝ Էրեբունու ՊՊԾ գնդում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորում 2 ամիս ժամկետով: