28/07/2016 17:07
ԶՈւ ավիացիոն էսկադրիլիայում թռիչքներ են իրականացրել օդաչու-հրահանգիչները
ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության ենթակա ուսումնական ավիացիոն էսկադրիլիայում հուլիսի 26-27-ին իրականացվել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց մասնակցել են ուսումնական էսկադրիլիայի օդաչու-հրահանգիչները և հրամանատարական կազմը, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ուսումնամարզական թռիչքների նպատակն էր ստուգել օդաչու-հրահանգիչների թռիչքային հմտությունները և հրահանգչամեթոդական պատրաստությունը:
Օդաչու-հրահանգիչները թռիչքների ընթացքում մեկ անգամ ևս հաստատել են պատրաստվածության բարձր մակարդակը: