28/07/2016 20:25
Թուրքիայում բազմաթիվ լրատվամիջոցներ են փակել
Թուրքիայի իշխանությունն արտակարգ դրության գործողության շրջանակներում որոշել է փակել երկրում 131 ԶԼՄ, գրում է РБК-ն՝ հղում անելով CNN Turk-ին:
«Դատախազներին չի հետաքրքրում, թե ինչ են գրել կամ խոսել սյունակագիրները: Ներկա պահին պատճառն այն է, որ Zaman-ի հայտնի աշխատակիցները, հավանաբար, ունեցել են խորը գիտելիքներ Ֆեթհուլլահ Գյուլենի ցանցի մասին, և, համապատասխանաբար, կարող են աջակցել հետաքննությանը», - ասել է լրատվական գործակալության աղբյուրը:
Կարգադրության համաձայն՝ Թուրքիայում կփակվեն 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք, 23 ռադիոկայան, 45 թերթ, 15 ամսագիր և 29 հրատարակչական տուն:
Հրատարակությունների թվում, որոնք իշխանությունները որոշել են փակել, Chian գործակալությունն ու ռադիոկայանն է, Nazar թերթը, Yumurcak հեռուստաալիքը և այլն: Բացի այդ, փակված ԶԼՄ-ների թվում են հայտնվել Zaman և Today`s Zaman թերթերը: