28/07/2016 15:03
Թուրքիայի նախագահական պալատը կհամալրվի ՀՕՊ համակարգերով
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո որոշում է կայացվել ուժեղացնել նախագահական պալատի անվտանգությունը, հայտնում է Ermenihaber.am կայքը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Էրդողանի նստավայրի պաշտպանության գործում ներառվելու են գերժամանակակից ռազմատեխնիկական միջոցներ, այդ թվում` հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ):
Քննարկման փուլում է գտնվում նախագահական պալատի պաշտպանության համար օգտագործվող սպառազինության մեջ ներառել նաև «Korkut» անվանումը ստացած թուրքական արտադրության հրետանային կայանք:
Նշվում է նաև, որ ամբողջությամբ կլուծարվի նստավայրի պահպանությունն իրականացնող «Muhafız» գունդը: Վերջինի գործառույթներն արդեն կատարում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատն ու նախագահականի թիկնազորը: