28/07/2016 17:40
Թրամփն ու Ղրիմը. Շտապողականություն, թե՞ իրական խոստում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հերթական անգամ զարմացրել է միջազգային և ամերիկյան հանրությանը՝ հայտարարելով, որ ընտրվելու դեպքում կդիտարկի Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու և Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները հանելու հնարավորությունը, հաղորդում է РИА Новости-ին:
«Մենք այդ կդիտարկենք: Այո, կդիտարկենք», - նշել է Թրամփը:
Մինչդեռ, Հանրապետական կուսակցության պաշտոնական ծրագիրը ենթադրում է հակառուսական պատժամիջոցների պահպանում և հնարավոր ամրապնդում, նաև՝ ռուսական տարածքի մաս Ղրիմը չճանաչելը: