28/07/2016 00:44
Խորենացի փողոցից բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել
Խորենացի փողոցից հուլիսի 27-ի առավոտից բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել, հայտարարեց ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին։
«Այս պահի դրությամբ նշված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել, բացառությամբ մի քանի հոգու, որոնք քրեական գործի շրջանակներում ներկա պահին ցուցմունքներ են տալիս և ցուցմունքներ տալուց անմիջապես հետո ազատ կարձակվեն», - հայտարարեց ոստիկանության փոխգնդապետը։
Ավելի վաղ մի խումբ ցուցարարներ Ազատության հրապարակից երթով հասել են Խորենացի փողոց, որտեղ մի քանի պահանջ են ներկայացրել՝ այդ թվում ազատ արձակել բերման ենթարկված անձանց։