28/07/2016 13:50
Հռոմի Պապ. Աշխարհը պատերազմի մեջ է
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ անդրադառնալով աշխարհում իրար հաջորդած ահաբեկչական գործողություններին, հայտարարել է, որ աշխարհը պատերազմի մեջ է:
«Աշխարհը պատերազմի մեջ է», - Լեհաստանում հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում հոգևորականի սպանությունը:
Պապն ընդգծել է, որ խոսում է ոչ թե կրոնի, այլ «մարդկանց և տնտեսական շահերի գերակայության պատերազմի մասին»: