28/07/2016 20:08
Ի՞նչ փոխեցին Վալերի Օսիպյանի կյանքում Էրեբունու ՊՊԾ գնդում անցկացված օրերը
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը չի մեկնաբանում պատանդի կարգավիճակում Էրեբունու ՊՊԾ գնդում անցկացված օրերը:
1in.am-ի ուղիղ եթերում լրագրողի հարցին, թե ի՞նչ փոխեցին իր կյանքում այդ օրերը, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Այդ ամենին ես կանդրադառնամ հետո, լա՞վ»:
Դիտարկմանը, թե կարո՞ղ է գիրք գրել այդ օրերի մասին, փոխոստիկանապետը նույն կերպ պատասպանեց:
Հարցին, ինչո՞ւ Վ. Օսիպյանը նախկինի պես ակտիվություն չի դրսևորում, նա պատասխանեց. «Ես իմ պարտականությունները նախկինի պես կատարում եմ»:
Նշենք, որ Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է նախատեսվում: Այդտեղ է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: