28/07/2016 11:42
Ջանք չեմ խնայի ավելի ուժեղ վերադառնալու համար. Ֆեդերեր
«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի բազմակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի համար ընթացիկ մրցաշրջանն ավարտված է։
Ծնկի վնասվածքի պատճառով շվեյցարացին չի մասնակցի Օլիմպիական խաղերին և դրան հաջորդող մրցաշարերին, իսկ կորտ կվերադառնա 2017 թվականին։
«Բոլորին շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Ջանք չեմ խնայելու ավելի ուժեղ, առողջ և լավ մարզավիճակում վերադառնալու համար։ Առաջվա պես մոտիվացիայի հետ կապված խնդիրներ չունեմ։ Ես վերադառնալու եմ և 2017-ին հարձակվողական ոճի թենիս եմ խաղալու», - ասել է Ֆեդերերն, ում խոսքերն է մեջբերել ATP-ի պաշտոնական կայքը։