28/07/2016 21:34
Պատգամավորների կողմից ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը կարող էր նոր սրացումներ առաջացնել. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և պատգամավորների կողմից ՊՊԾ գրավված գնդի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը կարող է ավելի բարդացնել այն, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Մենք կարծում ենք, որ խնդիրը ոչ թե արտահեթր նիստ գումարելն է, այլ իրավիճակին արագ, խաղաղ հանգուցուլուծում տալն է: Այս պարագայում պատգամավորների կողմից քննարկումը կարող էր առաջացնել նոր սրացումներ», - նշեց Հ.Նաղդալյանը:
Ավելի վաղ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, սակայն նրան չհաձողվեց անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել: