28/07/2016 19:17
Թագուհի Ստեփանյան. ՊՊԾ գնդում գտնվող վիրավորներից մեկը վիրահատության կարիք ունի
Զինված խմբի կողմից գրավված Էրեբունու ՊՊԾ գնդում շարունակում են մնալ երկու վիրավորներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Համենայնդեպս մենք երկու վիրավորի ենք տեսել: Նրանցից մեկը դեռ պաշարման առաջին օրվանից վիրավորված անձն է, որը ունի որովայնի աջ հատվածի հրազենային վիրավորում, իսկ երկրորդը վիրավորվել է վերջին օրերի իրադարձությունների ժամանակ: Վնասվել է նրա ոտքն ու գնդակը դեռ մնում է ոտքի մեջ», - ասաց Թագուհի Ստեփանյանը:
Հաշվի առնելով այդ փաստը, նրա խոսքով, տվյալ վիրավորն ունի վիրահատական միջամտության կարիք: