28/07/2016 19:53
Հայտնի է երեկ Խորենացի փողոցից բերման ենթարկված ու հարցաքննված 5 անձանց ինքնությունը
Երեկ Խորենացի փողոցից բերման ենթարկվելուց հետո Քննչական կոմիտե է տարվել ու հարցաքննվել 5 անձ: Նրանք են՝ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը և Արմեն Մկրտչյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խորենացի փողոցից և դրան հարակից տարածքից երեկ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 66 անձ:
Նրանիցի 5-ը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննվել, որից հետո նրանց ազատ են արձակել: