28/07/2016 21:44
Հերմինե Նաղդալյանը ԼՂ հողերի մասին խոսելուց առաջ խորհուրդ է տալիս սպասել նախագահների բանակցություններին
Մինչ Ղարաբաղում հողեր հանձնելու մասին խոսելը, պետք է հասկանալ` ինչ բանակցություն կարող է ընթանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, թե ՀՀ ղեկավարությոնը կարող է գնալ նրան, որ ազատագրված հողերը հանձնվեն առանց ԼՂՀ ազատ կարգավիճակի վերջնական ստանալու: Նման բան չի կարող լինել», - ասաց Հ.Նաղդալյանը: