28/07/2016 21:30
Հերմինե Նաղդալյան. Հայ մարդուն հարիր չէ պատանդ պահել հայ կնոջ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դատապարտում է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելը:
«Անազատության մեջ են աշխարհի ամենամարդասիրական քայլ անող ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամ են օգնություն ցույց տալ: Հատկապես մտահոգված եմ, որ նրանց թվում կին կա, հայ մարդուն հարիր չէ պատանդ պահել հայ կնոջ: Հուսով եմ` հարցն արագ լուծում կստանա», - ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ ՊՊԾ գունդ զինված խմբավորման անդամների խնդրանքով մեկնած չորս բուժաշխատող պատանդ էր վերցվել: Ավելի ուշ բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել: