28/07/2016 21:24
Իշխանությունն ամեն ինչ անում է ոստիկանության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. Նաղդալյան
Հայաստանի իշխանությունը շարունակելու անել ամեն ինչ, որպեսզի Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծում ունենա, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Իշխանության մոտեցումը եղել և մնում է այն, որ հայը հայի վրա չպետք է կրակի: Նոր արյունահեղություն մենք չպետք է ունենանք, մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղ հանգուցալուծում տրվի իրավիճակին, իսկ դրա համար արվում է ամեն ինչ, ամեն բան», - հայտարարեց Հ.Նաղդալյանը:
«Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ դասեր քաղենք այս ամենից», - ընդգծեց նա:
Զինված խմբին ահաբեկիչներ անվանելու համար, ըստ Հ.Նաղդալյանի, «դեռ ժամանակը կգա»: