28/07/2016 15:35
Մալաթիա-Սեբաստիայում 10 ժամ ջուր չի լինի
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հուլիսի 29-ին՝ ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Վանտյան, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի, Ջիվանու, Շահումյան 4, 5, 6, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 2-րդ զանգվածի, Շրջանային փողոցի 40-ից 102, Սեբաստիա փողոցի 98-ից 136 զույգ համարների անհատական տնատիրությունների, Եռաբլուր պանթեոնի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: