28/07/2016 13:41
Բժիշկների ազատությունը այնքան կարևոր է, որքան այդ գնդի տարածքում գտնվող մարդկանց կյանքի իրավունքը. փաստաբան
Ֆորմալ, իրավական առումով խիստ դատապարտելի երևույթ է բժիշկներին գերի վերցնելը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Բժշկական օգնություն, սպասարկում իրականացնող սույբեկտների իրավունքների ցանկացած սահմանափակում որևէ միջազգային իրավանորմի մեջ չի տեղավորվում: Իսկ որ ՊՊԾ գնդի տարածքում կոնկրետ պատանդներ են գտնվում, դա քննության պետք է առնվի», - նշեց փաստաբանը:
Արմինե Ֆանյանի խոսքով՝ անգամ պատերազմական իրավիճակներում բժշկական օգնություն իրականացնող անձանց պատանդ վերցնելը, նրանց կյանքը վտանգող որևէ գործողության կատարումը արգելված է:
«Պետության պարտականությունն է պահպանել կյանքի իրավունքը, և այդ բժիշկների ազատությունը այնքան կարևոր է, որքան այդ գնդի տարածքում գտնվող մարդկանց կյանքի իրավունքը», - շեշտեց փաստաբանը: