29/07/2016 23:42
Ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը վիրավորվել է Երևանում
Ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը վիրավորվել է Երևանում բողոքի ակցիայի ժամանակ, տեղեկացնում է հեռուստաընկերության կայքը:
«Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով մի քանի մարդ բեկորային վնասվածքներ է ստացել: Նրանց թվում է նաև Life-ի օպերատորն, որը նկարահանումներ էր կատարում: Նա ունի ուժեղ արնահոսություն: Օպերատորին արդեն ցույց են տվել առաջին բուժօգնություն, նա տեղափոխվել է հիվանդանոց»,- ասված է հեռուստաընկերության կայքում:
Ավելի վաղ ոստիկանությունը նախազգուշացրել էր ցուցարարներին, որ պաշարված ՊՊԾ գնդի մերձակայքում հավաք անցկացնելն արգելված է, որից հետո գործի են դրվել հատուկ ոստիկանական միջոցներ ու մի խումբ ցուցարարներ բերման են ենթարկվել: