29/07/2016 10:05
Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում
Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։
«Առավոտի» զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված։
Նրա խոսքով՝ տեղում ստուգում են, և եթե քեզ հետ այդ պահին պատահաբար չունես անձը հաստատող փաստաթուղթ, ապա պահում են այնքան՝ մինչև հարազատներից որևէ մեկը փաստաթուղթ ներկայացնի։ Թերթի զրուցակիցներն ասել են, որ ոստիկանությունը նման գործողություններ է կատարել Կուրսկի շրջանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: