29/07/2016 14:40
«Գազպրոմ Արմենիա»-ն գազի գնի նվազեցման տարբերությունը կփոխհատուցի պետական բյուջե
Կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինը որոշում կայացրեց պետական բյուջեին տրամադրել այն միջոցները, որոնք «Գազպրոմ Արմենիան» ստացել է ռուսական գազի համար սահմանին սահմանված սակագնից ավելի գանձելու հաշվին։
Նախագիծը ներկայացնող Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն ասաց, որ, ըստ հայ–ռուսական համաձայնագրի, Հայաստանն ապրիլի 1-ից Ռուսաստանից գազ է ստանում 1000 խ/մ–ի դիմաց 150 դոլարով՝ նախկին 165 դոլարի փոխարեն, որի տարբերությունը երեք ամսվա ընթացքում կազմել է 3 մլն 744 հազար ԱՄՆ դոլար։
Միաժամանակ որոշմամբ՝ այդ գումարը դարձյալ կուղղվի «Գազպրոմ Ամենիա» ընկերությանը: Իսայանի խոսքով՝ որոշմամբ նույն գումարի չափով ավելացվեց «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասը: Ստացված գումարը «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն կուղղի «Գազպրոմ Ամենիա» ՓԲԸ-ի հանդեպ իր կրեդիտորական պարտքի մարմանը: