29/07/2016 17:56
«ՊՍԺ»-ն հետաքրքրված է «Ռեալի» հարձակվողով
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսի ծառայություններով։
Իսպանական AS պարբերականը տեղեկություններ ունի, որ փարիզյան ակումբն արդեն մադրիդցիներին առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար։
«Արքայական ակումբը» պատրաստ է վաճառել Խեսեին, որն այդպես էլ Զինեդին Զիդանի թիմում հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ, սակայն մտադիր է նախքան վաճառքը ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգել մինչև 2017 թվականը, որ հետո հնարավորություն ունենա նրան հետ գնելու։
Ընթացիկ մրցաշրջանում Խեսեն 28 հանդիպում է անցկացրել Պրիմերայում, որոնցից 7-ը՝ հիմնական կազմում։ Խեսեն 5 գոլ է խփել, 6 գոլային փոխանցում կատարել։